Լուկաշենկո․ Հայաստանը պետք է մտածի՝ ԵՄ շուկայ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։ Գրում է Ռիա Նովոստին:

«Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր՝ բանջարեղենը, մրգերը։ Ի՞նչ ծավալներով», — ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Նա կոչ է արել մտածել՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա ԵՄ շուկայում վաճառքների միջոցով փոխարինել այն ծավալները, որոնք այսօր իրացնում է ԵԱՏՄ շուկայում։

«Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իր ունեցածը չգիտի ուր վաճառել, բայց քոնը կգնի, լավ, գնա։ Բայց ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում», — հավելել է Բելառուսի նախագահը։