Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նախա...

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մորը՝ Նորա մայրիկին։

Նորա Սարգսյանին վերջին հրաժեշտն են տալիս նաև նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանի բազմաթիվ մարտական ընկերներ, համաքաղաքացիներ:

«Արցախը հրաժեշտ է տալիս հերոսածին Նորա մայրիկին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի: Խունկ և խոնարհում ազնվահոգի Նորա Սարգսյանի հիշատակին»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում  կյանքից հեռացել է Նորա Վահանի Սարգսյանը: