Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ կապված Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների հետ։ Այդ մասին հաղորդում է Նոր Զելանդիայի կառավարության պաշտոնական կայքը:
«Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի ևս 61 ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու գնումների ցանցերում», - հայտարարել է Փիթերսը։
Ցանկում ներգրավված նոր անվանումներն, ըստ հրապարակման, ներառում են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համար տեխնոլոգիաներ ձեռք բերող կազմակերպություններ և որոշ ռուսական բանկերի բարձրաստիճան ղեկավարների: Պատժամիջոցների են ենթարկվել նաև Հյուսիսային Կորեայից զենքի ձեռքբերման մեջ ներգրավված անձինք։