Նոր շարք՝ «կարգին աղբ». Երևանում աղբահանությա...

Երևանում աղբահանության հետ կապված կրիտիկական վիճակ է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման միտք հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը։ Նրա խոսքով՝ սրանից վատ վիճակ ինքը չի պատկերացնում։

«Մեր կազմակերպությունում, որտեղ ես փորձագետ եմ, մի շարք են սկսել, որը կոչվում է «կարգին աղբ»։  «Սիվիլվոյս» հասարակական կազմակերպության կամավորները մեկնում են մայրաքաղաքի տարբեր մաասեր ու ֆիքսում են աղբի հետ կապված իրավիճակը։ Սա միայն քննադատության համար չէ, այլև արվում է, որ խնդիրը բարձրաձայնվի, ու քաղաքային  իշխանությունն իմանա, թե որտեղ ինչ պետք է արվի, բայց սայլը տեղից չի շարժվում։

Բնապահպանը ավելացրեց, որ քաղաքային իշխանության և «Սանիտեկի»-ի հարաբերությունները քաղաքացիներին բացարձակ հետաքրքիր չեն.

«Թե ով է ում դատի տալիս, մեզ հետաքրքիր չէ: Եթե քաղաքապետը եկել է ու փորձում է խնդիրը  լուծել, ապա ամեն միջոցով պետք է խնդիրը լուծվի»,- ընդգծեց Սիլվա Ադամյանը։