
Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ:
Լևոն Արտուշի Եղոյանի կենսագրությունը
Ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 26-ին Վայք քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2024-2025 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
II-V.2024 թ. - ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ,
I-II.2024 թ. - ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ,
2020-2024 թթ. - ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, այնուհետև՝ քննչական գլխավոր վարչության երրորդ բաժնի պետ,
2019-2020 թ. - ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ,
2018-2019 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ,
2014-2018 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ,
2013-2014 թ. - ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ, ՀԿԳ քննիչ՝ ապա հրամանատարի տեղակալ,
2008-2013 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի Վայք-Ջերմուկ քննչական խմբի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
2007-2008 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի մարզի քննչական բաժնի քննիչ։
Կրթություն
2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2007 թվականին՝ նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: