Նոր հարվածներ Իրանում․ ծանր վնասներ խոշոր մետ...

Սպահանում ռմբակոծության հետևանքով զգալիորեն վնասվել է իրանական Mobarakeh Steel ընկերությանը պատկանող մետաղագործական գործարանը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։

«Այս պահին ունեցած գնահատումներով՝ գրոհները լայնածավալ են եղել, զգալի վնաս են պատճառել, հանգեցրել են արտադրական օբյեկտների լուրջ ավերածությունների», - հաղորդել է Mobarakeh Steel-ը։

Bloomberg-ը հիշեցնում է, որ գործարանն արդեն հարվածների էր ենթարկվել անցյալ շաբաթվա վերջին և կրկին գրոհների թիրախ է մարտի 31-ի երեկոյան։