Նիկոլը ասում էր՝ պապիկ-տատիկները հացին «կակա»...

Վանաձորցի Վիգեն Կոստանյանն ապրում է կնոջ ու որդու ընտանիքի հետ, բայց ուզում է՝ որդին տեղափոխվի Վանաձորից, որովհետև հեռանկար չի տեսնում.«Հույս ունենք, որ լավ կլինի, բայց եթե էսպես շարունակվեց, թող գնան»:

Վերջին մեկ տարում եղած փոփոխությունների մասին խոսելով՝ Վիգեն Կոստանյանը դժգոհում է.«Ես էական փոփոխություններ չեմ զգում: Վանաձորում հակահեղափոխական ուժեր էլ են աշխատում, իրար դեմ են դուրս գալիս, բայց ժողովրդի համար ոչ մի էական բան չկա: Նիկոլը ասում էր՝ պապիկները-տատիկները հացին «կակա» են ասում, «նիսյայի» հերթեր կան խանութներում, բա մի տարի անցավ, մոռացե՞լ ա պապիկ-տատիկների մասին: Չի էլ ասում է՝ մենք մտածում ենք ձեր մասին, մեզ մոռացության գիրկն ա տվել: Մինչև դեկտեմբերի ընտրությունները անընդհատ ասում էր՝ ժողովուրդ ջան, երկիրը ձերն ա, դուք եք էս երկրի տերը, ընտրություններից հետո էլ ոչ մի բան չի ասել»: 

Կոստանյանը Վանաձորի քաղաքապետի աշխատանքը լավ է գնահատում, ասում է՝ Մամիկոն Ասլանյանի միակ սխալն այն էր, որ Հանրապետական կուսակցությունից է ընտրվել, մազրպետ Անդրեյ Ղուկասյանի մասին չի խոսում, ասում է՝ չի ճանաչում:

Վանաձորցին դժգոհում է նաև սահմանադրությունից.«Մեր սահմանադրությունը ինչ ա տալիս՝ իրավունք՝ սովորելու, բուժվելու, բայց էդ իրավունքը ես էսպես թե էնպես ունեմ էլի, ինձ թող հնարավորություն տա»: