Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչ...

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պետք է վախենալ ոչ թե պատերազմից,այլ՝ «խաղաղ» ադրբեջանացումից։

Պատերազմներն աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։

Ավելին.առանց պատերազմների պատրաստ լինելու ազգերը լճանում են ու դառնում անմարտունակ։

Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։

Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին,այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։

Ամբողջ աշխարհը պատերազմի է պատրաստվում,իսկ Նիկոլը՝ խաղաղ հանձնվելուն։

Նիկոլն ինձ հիշեցնում է Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենին, որը 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ, բայց ստացավ ոչ միայն անարգանք,այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։

Բրիտանիան եթե մնար Չեմբեռլենի հույսին, կկործանվեր։

Նրան հանեցին և վարչապետ դարձավ «պատերազմի կուսակցության» առաջնորդ Չերչիլը՝ բերելով հաղթանակ բրիտանացի ժողովրդին։

Նիկոլը խաղաղություն չի բերելու․ նա անվերջ զիջելու է՝ բերելով նոր աղետներ ու պարտություններ։

Հ.Գ. «Անբարոյականանում են անմարտունակ հասարակությունները»

Գարեգին Նժդեհ»