
Նիկոլին հեռացնելը երազանք չէ, այլ պարտադիր պայման ավելի մեծ երազանքի հասնելու համար՝ արժանապատիվ, ուժեղ Հայաստան, և իր պատմությանը, մշակույթին, հավատին արժանի ժողովուրդ ունենալու համար:
Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հայաստանում չկա քաղաքական պայքար 2020 թվականից հետո, Հայաստանում կա քաղաքակրթական, արժեհամակարգային պայքար: Բոլոր այն մարդիկ, ովքեր Նիկոլի դեմ պայքարում են քաղաքական շարժառիթներով, կարծում եմ՝ կիսատ են ընկալում այս պայքարի ամբողջ գոյաբանական էույթունը:
Պայքարը չի կարելի դադարեցնել, Նիկոլն ապացուցեց, որ յուրաքանչյուր շաբաթ, ամիս, ինչ նա մնում է իշխանության, Հայաստանի պարանոցին դրվում է նոր լծեր, նոր հանգույցներ և ակնհայտ է, որ մինչև 2026 թվականը նա շատ ավելի աղետներ է գործելու:
Իմ հետկալանքային խոսքը հենց այն մասին է, որ վեր կանգնել քաղաքական նպատակներից և վերադառնալ պայքարի արժեհամակարգային, սկզբունքային, բարոյական դաշտ:
Այդ դեպքում մենք կարծում ենք, որ և քաղաքական համախմբումն ընդդիմադիր կամ հասարակական հատվածներում ավելի բնական կլինի և մեր պայքարը ավելի շուտ կպսակվի հաջողությամբ»,-ասել է Աշոտյանը: