Նիկոլայ Բաղդասարյանը ԲԴԽ անդամ դառնալու մտադր...

Մամուլի հրապարակմամբ հաղորդվում է, որ ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարակա­նից հետո այս պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածու­ների անուններ, և ամե­նայն հավանականությամբ, այդ պաշտոնում կարող է առաջադրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը.

«Բացի այդ, կան տեղեկություններ, որ անցումային արդարադատության ներդրման ամբողջ մտահղացումը պատկանում է Ն. Բաղդասարյանին և փաստաբան, ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին: Անդրադառնալով ԲԴԽ նախագահի պաշտոնում առաջադրվելու հար­ցին՝ Ն. Բաղդասարյանը նշեց. «Նախ՝ ցանկու­թյուն չունեմ, երկրորդը՝ չափանիշներին չեմ համապատասխանում»»,- ասված է հրապարակման մեջ:

Politik.am-ի հետ զրույցում Նիկոլայ Բաղդասրայանն ասաց, որ խոսքը ոչ թե ԲԴԽ նախագահի մասին է, այլ անդամի. Նախագահը արդեն անդամ ընտրվելուց հետո պետք է նշանակվի: Օրենքով` նախագահի ընտրությունները հաջորդաբար են սահմանված` մի անգամ դատարավորների կողմից, մյուս անգամ` Ազգային ժողովի:

Հարցին, թե ԲԴԽ անդամ դառնալու հետ կապված ի՞նչ մտադրություն ունի Բաղդասրյանը ասաց` չեմ պատկերացնում, թե ի՞նչու պետք է անդամ դառնամ: