«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարչապետի հետ հանդիպման գնացած ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը, հանդիպումից հետո նշեց, որ հարցադրումներ են արել Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների անվտանգության երաշխիքներից, ինչին ի պատասխան Փաշինյանը նշել է՝ վստահ ե՞ք, որ վաղը թուրքը Երևանում չի լինի:
Իհարկե վստահ չե՞նք, հատկապես, որ երկիրը ձեր նմանների ձեռքում է, դեռ չեմ խոսում Թուրքիայի և Ադրբեջանի ամենօրյա հոխորտանք-սպառնալիքների մասին:
Որևէ մեկը ինչի կասկածում է՞, որ թուրքերն առաջին իսկ հնարավորության դեպքում փորձելու են հասնել իրենց բաղձալի նպատակին՝ ոչնչացնել ու իրենց օջախներից հեռացել հային և բռնազավթել Արցախի մնացած հատվածն ու Հայաստանը:
Այլ խնդիր է, որ դուք այս ամենը իմանալով, գիտակցելով, նույնիսկ այդ վտանգի մասին տարբեր շրջանակների հետ հանդիպումների ժամանակ խոսելով, անընդհատ խոսում եք թուրքերի հետ բարեկամություն անելու, առանց լուրջ անվտանգային երաշխիքների սահմաններ բացելու մասին:
Կարծես ոչինչ չի եղել:
Գիտակցված ձևով երկիրը տանում են նոր փորձությունների, տապալումների, ողբերգությունների և որ ամենասարսափելին է, իրականությունն իմանալով, ոչինչ չեն անում վերահաս սպառնալիքը կանխելու համար»:



