Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դրել է ապուշի տեղ և...

Yerkir.am-ը գրում է․

«Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի քաղաքապետի թեկնածուի՝ նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Հովեյանի հարցում ՔՊ-ականները երկար-բարակ մտորելու պատճառ չեն ունեցել։ Ավելին՝ այս կերպ Փաշինյանը Հովեյան ընտանիքի՝ ժամանակին արած լավության դիմաց վարձահատույց է լինում:

Ըստ մեր տեղեկությունների՝ երբ 2018-ին Աննա Հակոբյանը մեկնել էր Ռուսաստան՝ հանդիպելու ռուսաստանաբնակ խոշոր գործարարների հետ, որեւէ մեկը նրան չէր ընդունել, չէր պատվել, բացի Հովեյանի՝ Տյումենում ապրող մեծահարուստ բիզնեսմեն եղբորից՝ Աբրահամ Հովեյանից: Որպեսզի եղբայրն ավելի հպարտ ու ինքնագոհ քայլի Վարդենիկում, ասում են, նա Փաշինյանին բարձր դասի զրահապատ մեքենա էր նվիրել: ՀՀ վարչապետն էլ, լավության առավելագույն չափ սահմանելով, Աբրահամ Հովեյանի մի եղբորը բարձր պաշտոն է տվել պետական ապարատում, իսկ մյուսին՝ Հովհաննես Հովեյանին, Մարտունու քաղաքապետ դառնալու հնարավորություն ընձեռել:

2005թ․-ից նախկին «թալանչիների» հետ սերտաճած, այսօր արդեն ճամբարափոխված ՀՀԿ-ականը քաղաքական հետագիծն ուրանալու հնարավորությունը ձեռքից բաց չի թողել։ Ղեկավար աթողն այդպիսի բան է՝ ծառից ծառ պիտի թռչես, որ տակիցդ չփախչի։ Հովեյանը Փաշինյանին անձնուրաց ծառայել է նաև 2020 թ․ խոհրդարանական ընտրությունների ժամանակ՝ դռնեդուռ ընկած ձայն է «որսացել»։

Մենք արդեն մի առիթով գրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը կա՛մ ժողովրդին դրել է ապուշի տեղ և Սերժ Սարգսյանի ռեժիմի պարզ իրավահաջորդն է, կա՛մ էլ  տառապում է թիմի ներսում  կադրային «սովից» և կառչել է նախկին ռեժիմի այն մարդկանցից, որոնց ժամանակին մինչև հոգու խորքը իբր թե մերժում էր՝ մեղադրելով կոռուպցիայի և թալանի մեջ։

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հովեյանը մարզում, շատ մեծ աթոռ զբաղեցնելու  փափագով, ամենուր ներկայանում է որպես անկուսակցական՝ հանուն աթոռի մոռանալով նախկինների հետ անցած քաղաքական հետագիծն ու իր՝ ով լինելը:  Նա գուցե մոռացել է, բայց Վարդենիկում երբեք չեն մոռանա: Պատմում են, որ Հովեյանի եւ Փաշինյանի սիրելի «նախկին կոռումպացված թալանչիների» միջեւ  կապը բավականին ամուր է եղել, ինչի շնորհիվ Հովեյանին հաջողվել է համայնքում մի քանի բարեփոխումներ անել՝ այդպիսով արժանանալով վարդենիկցիների վստահությանը:

 Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։