Ես ցմահ դատապարտման եմ պատրաստ, բայց ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչելու։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարել է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
«Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչի, անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև և մնում եմ անմեղ: Իմ ամբողջ կյանքը եղել է նվիրում Հայաստանի Հանրապետությանը և ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ իր ապօրինի կալանավորման 1 տարին 10 օրից կլրանա․ «Շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար, բայց դա չի նշանակում, որ պետք է շնորհակալ լինեմ այն մարդկանց, որոնք այդ ամենը ստեղծեցին իրենց նպատակների համար։ Ասել եմ՝ իրենք պատասխան կտան ու, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ հաստատ»։



