Նիկոլ Փաշինյանը թքած ունի գերիների խնդրի վրա....

Իշխանությունը ինքն է հայտարարում, որ գերիների հարցը նուրբ հարց է, բայց հաջորդ օրը իրար հերթ չտալով անլուրջ հայտարարություններ են անում, սա ինչ խայտառակություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանը հիմա էլ սկսել է Թուրքիայի հետ համատեղ ապրելու քարոզ անել, ինչը վկայում են անհետ կորածների հարազատների հետ նրա հայտարարությունները: