Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արգենտինայի նախ...

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Անխել Ֆերնանդեսին՝ երկրի Անկախության տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը։

Ուղերձում նշված է.

 «Ձերդ Գերազանցություն,

 Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի Հանրապետության ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

 Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված սերտ և բազմոլորտ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը: Լիահույս եմ, որ մեր բարեկամական հարաբերություններն ամուր հիմք կհանդիսանան՝ ընդլայնելու մեր փոխգործակցությունը թե՛ երկկողմ, և թե՛ բազմակողմ ձևաչափերով:

 

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Արգենտինայի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: