Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել:

Որոշումներում ասվում է, որ ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.2-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արմեն Հակոբյանին, Գրիգոր Առաքելյանին եւ Արթուր Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի տեղակալներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՊՊԾ պետ է նշանակվել Սարգիս Հովհաննիսյանը: