Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով, Վաղարշակ Ամիրխանյանը եւ Հարություն Ղազանչյանը  նշանակվել են  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝Հարություն Ղազանչյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վաղարշակ Ամիրխանյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,– ասվում է որոշումների մեջ։