ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Պողոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Պողոսյանին նշանակել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Արտակ Պողոսյանը նախկինում զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնը։