Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Ջիլավյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: Վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վահե Ջիլավյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար՝ ազատելով նրան շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020թ. ապրիլի 21-ի որոշմամբ՝ Վահե Ջիլավյանը նշանակվել էր շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։