Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Գո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Վարչապետը շրջայց է կատարել դպրոցով՝ ծանոթացել հիմնանորոգման արդյունքում իրականացված աշխատանքներին:

Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակում: Դպրոցն այս ծրագրի շրջանակում 2-րդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է:

Ուսումնական հաստատության 3 մասնաշենքերն ամբողջովին հիմնանորոգվել են: Դասասենյակները, լաբորատորիաները, հանդիսությունների սրահը և մարզադահլիճը համալրվել են նոր գույքով և տեխնիկական միջոցներով:

Կատարվել են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները:

_T019625