Գյումրեցի լրագրող Հասմիկ Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Ինչ խոսք, կարեւոր հանդիպում է։ Ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Երեւանը։ Գրեթե ոչ մի, քանի որ պարտվածի հոգեբանությամբ ու գլխիկոր բանակցությունների գնացողը, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա այդ կարգավիճակում է, ոչ մի բանի ակնկալիք ունենալ չի կարող, եթե միայն՝ այն ինչ նրան կհասնի որպես «ողորմածության արդյունք»»։



