Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին կմեկնի Վիեննա

ՀՀ վարչապետի որոշմամբ Ավստրիայի Հանրապետություն կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակություն: Այս մասին նշված է E-gov.am-ում: Ինչպես երևում է փաստաթղթից՝ պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) կմեկնի 2019 թվականի մարտի 28-29-ը: