Նիկոլ Փաշինյանը խիստ գաղտնի պայմաններում ուղև...

NEWS.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 20–ին, օրվա երկրորդ կեսին ուղևորվել է Սյունիքի մարզ։ Նրա այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին, նույնիսկ ճանապարհային ոստիկանությանն ընդամենը կես ժամ առաջ են տեղեկացրել, որ պետք է ուղեկցեն վարչապետին։

Ավելին, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանի համար վստահելի ոստիկանության աշխատակիցներին պարզապես հրահանգել են մեկնել Սյունիք՝ չտեղեկացնելով, թե ինչ նպատակով։ Նրա անվտանգությունը տեղում ապահովելու նպատակով մարզ է գործուղվել վեցերորդ վարչության ստորաբաժանում։

Հիշեցնենք, որ նախօրեին անսպասելիորեն փոխվել են Սյունիքի ոստիկանապետը, նրա տեղակալը, Գորիսի և Կապանի ոստիկանապետերը։ Մեկ համայնքից բացի Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարները հրապարակավ պահանջել են Փաշինյանի հրաժարականը։