
Երկրորդ տարին լրանում է, Նիկոլ Փաշինյանը չի մտածում, որ 40 զոհվածի քար դեռ չեն գցել, դա չի մտածում: Թե՞ դրանով էլ է բիզնես անում Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի հայրը, ում ծննդյան տարեդարձն է այսօր:
Լրագրողի հարցին, թե ի՞նչ են պատճառաբանել, որ չեն տեղադրում՝ պատասխանեց. « Գնում գալիս ենք, ասում է, խոստացել են, որ այդ շիրմաքարը կլինի, մեկ էլ ասում է, սեպտեմբերին, կամ այս մայիսի կեսերին կլինի, կեսն էլ դարձավ մայիսի վերջը, այդպես սպասում ենք, էլի», -ասաց նա:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նշում որդու ծննդյան օրը՝ պատասխանեց. «Ես կռվող տղա եմ եղել, բայց այդ հաղթանակը չենք կարողացել մեր ձեռքին պահենք, ի՞նչ ասեմ: Սիրտս ստենդավորած է, երկու օրը մեկ գալիս եմ, լաց լինում, հանգստանում, գնում, ի՞նչ ասեմ։ Ասում էր պապ լավ կլինի, բայց մահացավ, զոհվեց», -ասաց զոհվածի հայրը: