ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կասկած չունի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ «Իմ քայլը» դաշինքը ցանկության դեպքում Հանրապետության հրապարակը նորից կլցնեն։
Սիմոնյան սա ասաց այն հարցին ի պատասխան, թե ինչու վարչապետի հայտարարությունից հետո դատարանների մուտքերն ու ելքերը քիչ թվով քաղաքացիներ փակեցին.
«Մենք ժողովրդի հետ համագործակցում ենք եւ ներկայացնում ենք ՀՀ ժողովուրդը: Որեւիցե միջամտություն դատական համակարգին, իմ կարծիքով չկա, դա քաղաքական ակցիա էր: Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի է ունեցել հեղափոխության օրերին: Ես անձամբ մասնակցել եմ Վերաքննիչ դատարանի գործունեության սահմանափակմանը»։
Ընդդիմության արձագանքները Ալեն Սիմոնյանը որակեց շոկային եւ էմոցիոնալ.«Հայաստանի Հանրապետությունում նույն ընդդիմությունը երեւի դեռ չի ընկալում, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, ոչ միայն գործադիրը, ոչ միայն օերնսդիրը, այլեւ դատականը»:



