Նիկոլ Փաշինյանը Անի Իսպիրյանին ազատել է Էկոնո...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Իսպիրյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից:Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ստորագրած որոշումից։Տեղեկացնենք, որ  ավելի վաղ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է նշանակվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանը 2021 թվականին էր  նշանակվել  էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Նա հայրենիք է վերադարձել «իԳործ» ծրագրի շրջանակում և 2020 թվականին աշխատանքի էր անցել Էկոնոմիկայի նախարարությունում։
© https://shamshyan.com/hy/article/2024/01/31/1254813