Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Սուրեն Ղա...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սուրեն Ղամբարյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Անի Ամիրշադյանին նշանակել սոցիալական ապահովության ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: