Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին․
«Օրերս Տավուշում Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե Ադրբեջանը ուզում է մի հատված, որը ՀՀ մաս չի։ Կոնկրետ ո՞ր քրտեզով է, որ ՀՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը համաձայնեցրել ասել են՝ այս քարտեզով այս հատված Ադրբեջանին է անցնում, այս հատվածը մնում է Հայաստանի Հանրապետությանը»։
Ի պատասխան Փաշինյանը կրկին հղում արեց Ալմա Աթայի հռչակագրին՝ հավելելով, որ քարտեզների վերաբերյալ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։
Մանրամասն՝ տեսանյութում։



