Ազատության հրապարակում այսօր՝ հունիսի 4-ին, հանրահավաք են հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները՝ հանուն արդար դատական համակարգի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ակտիվիստ Ջիվան Աբրահամյանը։
Հանրահավաքը պետք է տեղի ունենար հունիսի 3-ին, սակայն տեխնիկական պատճառներով այն հետաձգվել է։
Հանրահավաքին մասնակցում է 2-3 տասնյակ մարդ։



