Նիկոլ Փաշինյան, դու հասար քո դժոխքին․ Արա Պող...
Գիտեմ, Նիկոլ, հիմա վրեժով ես լցված սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ, գիտեմ, որ մտմտում ես, թե ինչպես սրանց «հախից» գաս, գիտեմ որ վրեժով ես լցված ու օր օրի այդ վրեժի զգացումը տասնապատկվում է քեզ դավաճան գոռացողների թվի աճին զուգահեռ։
Դու հասար քո դժոխքին, գիտեմ, որ հիմա քեզ դժոխքում ես պատկերացնում ու միայն քո սեփական փալասների կողմից ներշնչվող «լավ լինելու» հույսն է քեզ պահում։
Նիկոլ, իսկ ինչ էիր մտածում, երբ Արցախյան հողերն այնքան հեշտությամբ հանձնելու ուղիներն էիր մտմտում, որ հանկարծ ժողովուրդը գլխի չընկնի, իսկ դու գիտես չէ, որ չիմացվող բաներ չկան ու վաղ թե ուշ նույնիսկ քո կողմից խաբված ժողովուրդն է գլխի ընկնելու թե ինչ ես արել իրականում։
Իսկ դու այնքա~ն էիր վախենում, որ հանկարծ Ռոբերտը իշխանության չգա...
Նիկո'լ, Ռոբերտին հենց դո'ւ ես բերելու իշխանության, Ռոբերտը իշխանության կգա հենց այն նույն ամբոխի ուսերին բազմած, ովքեր այսօր քեզ են երկրպագում և դա կանես հենց դու...
Նիկոլ, դու բոլորի հետ այրեցիր քո կամուրջները, ու հիմա դու սովորական «իզգոյ» ես, անպիտան ու անարգ, և այդ ուղին հենց դո'ւ ես ընտրել...
Դու գնալու ես, ու քեզ հետ կտանես «Դավաճանի» լավ փաթեթավորված պիտակը և սերունդների նզովքը։
Նիկոլ, ամեն օր դու քաղաքական իմաստով այլասերվում ու ոչնչանում ես, ու հիմա դու ունես թերևս միակ ու եզակի հնարավորությունը` մեղմելու ամեն օրվա հետ ահագնացող հանրային ատելությունը, թույլ տալու, որ պետությունը վերականգնի ինքն իրեն։
Նիկոլ Փաշինյան, դու ուզես թե ոչ, գնալու ես ու գնալու ես անվերադարձ, բայց ինչքա~ն ավելի կարևոր է, թե ինչպես կգնաս` ուժով, թե կամավորությամբ։ Արա' դա կամավոր, հանրության առաջ ինքնախոստովանական ներում հայցելով, և գուցե վաղը հանրությունը փորձի քեզ մոռացության մատնել (մեր Ազգը ներողամիտ է, թերևս չափից շատ)։
Բայց ուժի պարտադրմամբ հեռացվելու դեպքում դու կկործանես և' քեզ, և Հայաստանը...
Նիկո'լ, դեռ ժամանակ ունես, գուցե շատ քիչ է, բայց ունես ժամանակ։ Հիշի'ր Սեպտեմբերի 25-26-ը, երբ ունեիր որոշում կայացնելու հնարավորություն, բայց ...
 Նիկոլ Փաշինյան, այս անգամ արա քո քայլը, արա ստեղծված իրավիճակում միակ ճիշտ քայլը` ինքնախոստովանական (անկեղծ) ներում հայցելով դիմիր ժողովրդին, հրաժարական տուր, հնարավորություն տուր լիցքաթափել իրավիճակը, նոր ուժերի առաջ գալու հնարավորություն տուր, վաղը ուշ է լինելու, սեփական ատելությունդ ու վրեժդ ժողովրդի նկատմամբ կսպանեն և' քեզ, և մյուսներին...
Մաղթում եմ ողջամտություն։
Գրում է Արա Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում