Նիգերիայում վառելիքի տանկերի պայթյունից զոհվե...

Նիգերիայի հյուսիսում 94 մարդ է զոհվել այն բանից հետո, երբ վթարի ենթարկված լցանավը պայթել է բնակիչների մոտ, որոնք հավաքվել էին վառելիք հավաքելու համար, CNN-ին հայտնել են ոստիկանությունից։

Ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա, քանի որ առնվազն 50 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:

«Վթարից հետո վառելիքը թափվել է դրենաժային փոսը: Արդյունքում բնակիչները շտապել են վառելանյութ վերցնել, սակայն պայթյուն է տեղի ունեցել», - ասել է Ջիգավայի ոստիկանության խոսնակ Շիիսու Լաուան Ադամը: