Նիգերիայում նավի վրա պայթյունի հետևանքով առնվ...

Նիգերիայում առնվազն 20 մարդ է զոհվել նավի վրա տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

The Guardian Nigeria թերթը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Նիգերիայի հարավում գտնվող Բայելսա նահանգում 64 ուղևոր և բեռ տեղափոխող նավի վրա։

Ողբերգության հանգամանքների հետաքննությունը շարունակվում է, մահացածների ստույգ թիվը դեռ պարզ չէ։ Կատարվում են որոնողական աշխատանքներ։