Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատա...

Նիգերիայում ահաբեկիչները պայթեցրել են մարդատար երկաթուղային շարժակազմը: Մարտի 29-ին այդ մասին հայտնել Է This Day թերթը՝ վկայակոչելով Նիգերիայի երկաթուղիների կորպորացիայի տնօրեն Ֆիդետ Օկիրիային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակության տվյալներով՝ գնացքում, որը 970 մարդ Էր փոխադրում Աբուջայից (մայրաքաղաքից) Կադունա քաղաք, տեղի Է ունեցել պայթյուն: Բացի դրանից, շատ ուղեւորների պատանդ են վերցրել:

Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը դրված Է եղել վագոններից մեկում: Պայթյունի հետեւանքով շարժակազմը դուրս Է եկել ռելսերից, մի քաի վագոններ վնասվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: