
Նիդեռլանդները պատրաստ է 2025 թվականին երկու միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ տրամադրել Կիևին: Այդ մասին հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
X սոցիալական ցանցում նախարարի հրապարակման համաձայն՝ Բրեկելմանսը Կիևում հանդիպում է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։
«Կիևում այցելում եմ իմ ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին՝ քննարկելու մեր անսասան աջակցությունը։ Ես նրան տեղեկացրել եմ 2025 թվականին 2 միլիարդ եվրոյի չափով մեր օգնության փաթեթի մասին: Որոշիչ նշանակություն ունի «անօդաչուների գծով» 500 միլիոն եվրոն՝ ԱԹՍ-ներ, որոնք Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Ռուսաստանին առաջնագծում կանգնեցնելու համար», - ասվում է մարտի 30-ի ուշ երեկոյան Բրեկելմանսի հրապարակած հաղորդագրության մեջ:
Մարտի 31-ին Բրեկելմանսը նաև հրապարակումներ է արել Արևելյան ռազմաճակատի շտաբ, ինչպես նաև Դնեպրի մերձակայքում զորավարժարան այցելելու մասին։