
Ուրախ էի անձամբ հետեւել Հայաստանում ԵՄ դիտորդների (EUMA) կարեւոր աշխատանքին եւ հանդիպել այս առաքելության հոլանդացի գործընկերների հետ: Այս մասին սոցցանցերում գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը։ «Նրանց ներդրումը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում անգնահատելի է, նրանք ամրապնդում են վստահությունը տեղի համայնքների միջեւ: Ես երախտագիտություն եմ հայտնում EUMA առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերին եւ նրա թիմին իրենց աշխատանքի համար: Նիդեռլանդներն աջակցում է նրանց ջանքերին»,- նշել է նա։