ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայությո...
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 2-ին ծառայություններ կմատուցվեն․
 
ժամը 10։00-16:00
 
Արարատի մարզի Արարատ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ,
 
ժամը 10:00-16:00
 
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։
 
Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։
 
Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։
 
Հոկտեմբերի 2-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Կոտայքի մարզի Չարենցավան և Բյուրեղավան համայնքներում՝ սեպտեմբերի 25-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։