Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՆԳ նախարարի պաշտոնում քննարկվում է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությունը, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ Ռոմանոս Պետրոսյանի:
Հիշեցնենք, որ չճշտված տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավորական մանդատները վայր կդնեն Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը։
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի տեղեկությունների հրաժարականներ կտան ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը։
Հիշեցնենք նաև, որ 24news-ը գրել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Լուրեր կան, որ առաջիկայում ազատման դիմում կներկայացնի Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտ Քյարամյանը: