Լրահոս
-
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանքաղաք՝ 10:00-16:00 Մազմանյան փ. 5/1, Նորաշեն թաղ. 47...
-
Մասիս քաղաքում «Opel»-ը կողաշրջվել է․ կա զոհ և վիրավոր
Հունիսի 14-ին, ժամը 04։50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի ոստիկանության հարևանությամբ՝ խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մ...
-
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին հորդորել է զերծ մնալ Հայաստանի մի քանի մարզեր մեկնելուց
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը կոչ է արել իր աշխատակիցներին զերծ մնալ հայկական մի քանի մարզեր մեկնելուց։ Այս մասին հաղորդվում է դիվանագիտական ներկայացուցչության կայքում հրապարակված «Հիշեցում ամառային ճամփորդական սեզոնի ընթացքում ճամփորդական սահմանափակու...
-
Ադրբեջանը խախտել է հրադադարը. Արցախի ՊԲ
Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է Ռ...
-
Բնակարաններով ապահովելու կարգը վերանայվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախից տեղահանվածներին բնակարաններ ձեռք բերելու նպատակով սերտիֆիկատ տրամադրելու կարգը, ինչպես հայտնի է, թերի է եւ խրթին։ Ըստ գործող իրավակարգավորումների՝ սերտիֆիկատը տրամադրելուց 2 ամիս անց շահառուն զրկվում է ամենամսյա 40 հազարական դրամ աջակցո...
-
Միհրան Պողոսյանին ՌԴ-ն կհանձնի՞ Հայաստանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Շաբաթներ առաջ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը խորհրդարանում բյուջեի կատարողականի գաղտնի ռեժիմով փակ քննարկման ժամանակ պատգամավորներին վստահեցրել էր, որ Հայաստան բերված մեկ տոննա կոկաինի գործով կասկածյալ Միհրան Պողոսյանին հաստատ ՌԴ իշխանությունները հա...
-
ԱԱԾ-ում անհարմար են զգում խոսել հանցանք կատարած աշխատակցի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Հունիսի 6-ին թմրանյութի հետ կապված մի առավել լուրջ սկանդալ տեղի ունեցավ, քան, կարելի է ասել, մասնավոր հիմնարկում հայտնաբերված կոկաինի սկանդալն էր․ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի որդուն, որի մեք...
-
Առաջին ընթերցում անցած նախագծին ստոպ տվեցին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագիր» խմբակցությունը նախօրեին՝ հերթական նստաշրջանից առաջ խմբակցության նիստ է անցկացրել, որն ընթացել է լարված մթնոլորտում։ ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը, ըստ մեր աղբյուրների, մի տրագիկ ներկայացում է բեմադրել իր բազմաչարչար եւ հանրահռչակ նախա...
-
Նոյեմբերի 9-ին տեղի ունեցած դեպքերի մասով որոշումներ կլինեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020 թվականի պատերազմի ավարտից հետո մի խումբ քաղաքացիներ, վրդովված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից, գիշերը Երեւանում զանգվածային անկարգություններ կատարեցին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունու...
-
Էլիտար հարսանիք, որից առաջ հյուրերին «խուզարկել» են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։ Հունիսի 10-ին Փաշինյանն ու ՔՊ քաղաքական ողջ վերնախավը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանի որդու հարսանիքին...

