Լրահոս
-
Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Կարբոնյանո համայնքի խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։Շնորհակալություն, Կարբոնյանո, համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»:
-
ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքները կազատվեն հարկերից
ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ռազմական, հումանիտար և առողջապահական ապրանքները կազատվեն հարկերից։ Ապրանքների ցանկը՝ այստեղ
-
Դա կոչվելու է պատերազմ ադրբեջանական ժառանգության համար․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.«Ադրբեջանի արագացված կարգով ընթացող թրքացման գործընթացը կարող են կանգնեցնել ահռելի հարստություններ դիզած ադրբեջանցի գեներալները, ովքեր կորցնելու շատ բան ունեն և...
-
Արտասահմանյան ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 2-ից 3-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reute...
-
Մեր նվիրվածությունն ենք հայտնում միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդներին. հունական Լարիսայի քաղաքային խորհրդի բանաձևը
Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են. «Բանաձև Լարիսայի քաղաքային խորհրդի Լարիսայի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդը գնահատում է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության աճը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանային փխրուն կայունության համար, Հաշվի առնելով հույն և հայ ժո...
-
«Լկտիություն է Ռուսաստանից ժամանած ու պատերազմ գնացող կամավորականից 20 հազար դրամ պոկելը». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Իջնում եմ Մոսկվայից Երեւան եկող ինքնաթիռից։ Նույն չվերթով Ռուսաստանից Երեւան են վերադառնում մեր հարյուրից ավելի հայրենակիցներ։ Վերադարձողներից երկու երիտասարդ դեռ ինքնաթիռում ասացին, որ գալիս են Երեւան...
-
Եվրոպական ուսանողական միությունն Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել
Եվրոպական ուսանողական միությունը (ԵՈւՄ) ընդունել է բանաձև, որով կոչ է անում ԵՄ երկրներին և եվրոպական հաստատություններին հստակ քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական ռեժիմի՝ Թուրքիայի աջակցությամբ սանձազերծած հարձակումը դատապարտելու և կանխելու համար։ Կառ...
-
Ակնկալում եմ, որ ՌԴ-ն հարված հասցնի իր նշած 2000 վարձկան-ահաբեկիչներին, որոնք Թուրքիայի կողմից տարվել են Ադրբեջան և հարձակվում են մեզ վրա արդեն Շուշիի մոտակայքում. Էդմոն Մարուքյան
Այս հակամարտությունը պետք է լուծել: Մենք չենք կարող ունենալ մի իրավիճակ, որ էլի յուրաքանչյուր ծնող իր զինվորին բանակ ուղարկելիս մտածի, որ այս հակամարտությունը լուծված չէ, և իր զինվորը ոչ թե ուղղակի ԶՈւ զինվոր է, այլ մարտական գործողություններին 90 տոկոսով մասնակցող զինվո...
-
Արդարադատության նախարարը ձերբակալված վարձկանների թիվը շփոթել է
Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ արդարադատության նախարարն այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան։ Իրականում, ձերբակալված վարձկ...
-
«Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում». Արման Թաթոյանին այս մասին հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը
Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ այս կարևոր որոշման մասին այսօր իրեն տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը: «Հանդիպման ը...










