Նեթանյահուն փորձում է տարածաշրջանը և ամբողջ ա...

Թուրքիայի նախագահն անդրադարձել  է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներին՝ կոշտ քննադատության ենթարկելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:  

Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով փորձում է տարածաշրջանը և ամբողջ աշխարհը ներքաշել աղետի մեջ: 

«Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որն անտեսում է միջազգային իրավունքը», - ասել է նա։

Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը կանգնեցնել իսրայելական ավազակությունը, որն ուղղված է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում կայունությունը խաթարելուն։