Նեթանյահուն ասել է, որ մտադիր է մնալ իշխանութ...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է մնալ իշխանության ղեկին այնքան ժամանակ, քանի դեռ հավատում է իր կարողությանը օգնելու Իսրայելին շարժվել դեպի անվտանգություն և բարգավաճում: Այս մասին նա հայտարարել է ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում։

«Ես կշարունակեմ պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ հավատում եմ, որ կարող եմ օգնել Իսրայելին տանել դեպի անվտանգություն, և բարգավաճում»,-ասել է 74-ամյա ղեկավարը:

Այնուհետև Նեթանյահուին հարցրել են, թե արդյոք նա հնարավոր է համարում, որ ընդդիմության առաջնորդը, ով կատարել է անվտանգության ամենամեծ ձախողումը, շարունակի մնալ Իսրայելում իշխանության ղեկին: Մի փոքր դադար տալով՝ նա պատասխանել է․

«Դա կախված է նրանից, թե ինչ են անելու, ի՞նչ են անում, ի վիճակի՞ են պատերազմող երկիր ղեկավարել, ի վիճակի՞ են տանել հաղթանակի, կարո՞ղ են երաշխավորել, որ հետպատերազմյան իրավիճակը կբերի խաղաղություն և անվտանգություն. եթե այո, ապա նրանք պետք է մնան իշխանության ղեկին»,-նշել է նա։