Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել. Time...

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար բունկեր են պատրաստել՝ Իրանի կողմից հարձակման դեպքում երկիրն այնտեղից ղեկավարելու համար, հայտնում է Timesofisrael.com-ը՝ Walla պորտալին հղումով:

Իսրայելի հետախուզական ծառայությունների պատրաստած ստորգետնյա բունկերը նախատեսված է մի քանի հարյուր մարդու համար:

Այն գտնվում է Ալ-Քուդս շրջանում (Երուսաղեմ) և ունի աշխատասենյակներ, բնակելի տարածքներ, պաշտպանության նախարարության հետ կապի կենտրոն։ Բունկերը պաշտպանված է հրթիռային հարձակումներից։

 Նշվում է, որ շուրջ 20 տարի առաջ կառուցված բունկերը վերջին տասն ամսում, երբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունները սրվել են, Նեթանյահուի կողմից չի օգտագործվել:

Նշենք, որ ավելի վաղ  հայտնել էինք, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: