
Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով»,- նշված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։