Ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերի փո...

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել շարժիչային բենզինի, ռեակտիվ շարժիչների վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային տուրքերի դրույքաչափերը։

Որոշումը կայացվել է շարժիչային վառելիքի ներքին շուկայում հավասարակշռությունը ապահովելու նպատակով՝ արտադրության ծավալների տեղային կրճատման և պահանջարկի սեզոնային աճի պայմաններում։

Որոշումը ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 10 օրացուցային օր անց, — այս մասին հայտնում են  ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։