Ներկայացվել է արտոնությունների փաթեթ ՝ հանրայ...

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․

««Քաղաքացիական պայմանագիր»  և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է  նոյեմբերի 19-ի  ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների  փաթեթ ՝ հանրային տրանսպորտից  օգտվողների համար։

Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը»։