Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստում ներկայացվել է «Ջրածնի տնտեսության» նախագիծը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանըը նշել է, որ տարբեր երկրներ փորձում են իրենց էներգետիկ փոխակերպման մեջ ներառել նաև կանաչ ջրածնի արտադրությունը և հավելել, որ Հայաստանում դիտարկվում է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից կանաչ ջրածնի արտադրության արևային էներգիայի տարբերակը:
Նախագծի քննարկման արդյունքում որոշվել է ստեղծել ջրածնի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, որում ներառված կլինեն թե՛ պաշտոնյաներ, թե՛ մասնավոր խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, թե՛ գիտնականներ: Աշխատանքային խմբի ձևավորման նպատակը Հայաստանի ջրածնային ռազմավարության մշակումն է:



