
Այստեղ վերեւում մի սենյակ կա, որը չի օգտագործվում, ուզում եմ դա վերածեմ մեդիա կենտրոնի պես մի բանի՝ հարցազրույցների համար: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մտածում եմ՝ ամբիոն լինի, որ այստեղի ձայնը չխանգարի: հետո, եթե ձեզ պետք է, կարող ենք մի սեղան դնել երկու աթոռով, իր լուսավորությունով, որ դուք կարողանաք անհատական հարցազրույցներ անել ԱԺ շենքից դուրս չգալով: Լավ գաղափա՞ր է»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. «Տեսնենք հիմա փող որտեղից ենք ճարում»:
Լրագրողների դիտարկմանը, թե դուք էլ փողի խնդիր ունե՞ք, ԱԺ նախագահն արձագանքեց. «Իսկ ո՞վ փողի խնդիր չունի: Նենց ես ասում՝ դուք էլ փողի խնդիր ունե՞ք, կարծես ջեբիցս եմ հանում, տալիս:
Խնայում ենք շատ, տեսաք, ավտոմեքենաներն էլ կրճատեցինք, ԱԺ պատմության մեջ երբեւիցե ամենաքիչ մեքենաները կան: Եթե չեմ սխալվում, 30 հատ մեքենա է»: