«Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովին մասնակցելու նպատակով այս օրերին Չինաստանում գտնվող Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիայում գլոբալ ինտեգրում կլիներ, եթե Եվրոպական միությունը միանար Եվրասիական տնտեսական միության հետ ինտեգրմանը և Չինաստանի՝ նոր Մետաքսի ճանապարհի ստեղծման նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա» գործակալությունը;
«Քիչ առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում էր ԵԱՏՄ-ի՝ Մետաքսի ճանապարհի ծրագրին միացնելու մասին, ինչը շատ կարևոր է: Եթե ապագայում Եվրոպական միությունը միանար «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ»-ին և ԵԱՏՄ-ին, ապա դա կլիներ Եվրասիական մեծ ենթամայրցամաքում բոլորի համար շահեկան գլոբալ ինտեգրում»,-ասել է Նազարբաևը:



