Նազարբաեւի փեսան հրաժարական է տվել

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնեկ դստեր` Դինարայի ամուսին Թիմուր Կուլիբաեւը հայտարարել է Ատամեկեն Ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահի պաշտոնից հեռանալու մասին, ասվում է պալատի կայքում նրա հայտարարության մեջ։  

Հայտարարության մեջ Կուլիբաեւը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ ամփոփել արդյունքները։ Նա չի պարզաբանել իր հրաժարականի պատճառը։