Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է է...
Այն բանից հետո, էրբ Նավթի ամերիկյան ինստիտուտը հայտարարեց, որ ԱՄՆ նավթի պաշարները մեկ շաբաթում աճել են, նավթի գները համաշխարհային շուկայում սկսեցին նվազել։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Ըստ բորսայական սակարկությունների տվյալների, սեպտեմբերյան ֆյուչերսների համար Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 0,74 տոկոսով կամ 0,33 դոլարով եւ կազմել 43,99 դոլար՝ Լոնդոնի բորսայում։ WTI նավթի մեկ բարելն էլ Նյու-Յորքի բորսայում, սեպտեմբերյան ֆյուչերսների համար, էժանացել են 0,88 տոկոսով կամ 0,37 դոլարով եւ կազմել 41,92 դոլար։